Ինքնակենսագրություն

Ես Սերոբյան Տիգրանն եմ։ Ծնվել եմ 2004 թվականի մարտի 13-ին։ 2010 թվականից սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ 2012 թվականից հաճախում եմ նույն կրթահամալիրի երաժշտական դպրոց՝ դաշնամուրի բաժին։ 2013 թվականից վարում եմ իմ անձնական ուսումնական բլոգը https://bit.ly/2TN7V3w։ 2015թ․-ից սովորում եմ մեր կրթահամալիրի ծրագրավորման ակումբում, որտեղ սովորել եմ HTML, CSS, JS, Python, WordPress, PHP, MySQL։ 2016 թվականին ստեղծել եմ Մենդելեև պարբերական աղյուսակի էլեկտրոնային տարբերակը HTML-ով և CSS-ով https://bit.ly/2FHHFmj, իսկ 2017-ին՝ ամանորյա կայք https://bit.ly/2FL9JVI։ 2016-ի ամռանը մասնակցել եմ Հայաստանի Microsoft Innovation Center-ի կազմակերպած Tecnocamp ճամբարին, որի ընթացքում սովորել եմ վեբ ­­­­­­­­ծրագրավորում, ՏՏ անգլերեն և պրեզենտացիոն հմտություններ։ Արդյունքում ստեղծել եմ այս կայքը https://bit.ly/2YEAVhK: 2016 թվականից  հաճախում եմ Թումո կենտրոն, որտեղ  մասնակցել եմ  Վեբ ծրագրավորման, ռոբոտաշինության և գրաֆիկ դիզայնի բոլոր 3 դասընթացներին, նոր մեդիայի 2 դասընթացի և ֆիլմերի ստեղծման 1 դասընթացի։ Տիրապետում եմ Adobe-ի Lightroom, Photoshop, Illustrator և Premier Pro ծրագրերին։ Այս դասընթացների ամենահաջող արդյունքներն են ծրագրավորման դասընթացին ստեղծած արհեստական ինտելեկտը https://bit.ly/2TJWVnF, Գրաֆիկ դիզայնին ստեղծած լոգոն և բրենդինգը https://bit.ly/2HWDSEt, Ռոբոտաշինության դասընթացին ստեղծած ռոբոտները՝ մաքրող https://bit.ly/2TJVTYN, կոնֆետներ առաքող https://bit.ly/2OE0b36, Նոր մեդիայի դասընթացի ընթացքում ստեղծած բլոգը https://bit.ly/2FNkbNT, որտեղ գրել եմ դասական երաժշտության վերաբերյալ նյութերը և ինստագրամյան էջը https://bit.ly/2V6BrTz, որում առկա իլյուստրացիաները ես եմ ստեղծալ գրաֆիկ դիզայնից ստացած գիտելիքներով։ Թումոյում նաև  մասնակցել եմ ԱՄՆ-ից հրավիրված մասնագետի՝ Շանթ Աթանյանի դասընթացին տվյալների գիտության վերաբերյալ և վերլուծել Թումոյի ուսանողների մասին ունեցած ինֆորմացիան https://bit.ly/2OAC6tG։ Թումոյի ամառային ճամբարի ծրագրավորման դասընթացի ընթացքում կատարել եմ կամավորական աշխատանք։ 2016-2019 թվականներին եղել եմ Հանրակրթական դիջիթեքի հայտերի ընդունման և հրապարակման պատասխանատու խմբի անդամ։ Զբաղվել եմ նաև դպրոցի ենթակայքերի և հանրակրթական դիջիթեքի կայքի սպասարկմամբ։ 2018 թ․ մարտից հաճախում եմ Ջիու Ջիթսու ոճի ըմբշամարտի պարապմունքներին։ 2018 թ․ դասավանդել եմ Scratch և Turtle ծրագրերը դպրոցի բնագիտական առարկաների ուսուցիչներին https://bit.ly/2CMeBsW։ 2018 թվականի հոկտեմբերից ռոբոտաշինություն եմ դասավանդում մեր կրթահամալիրի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներին https://bit.ly/2OzTWNC: 2019թ․ հունվար և մարտ ամիսներին Mind Center մանկական կենտրոնում դասավանդել եմ Scratch ծրագիրը, որի արդյունքում երեխաները կարողացել են պատրաստել այսպիսի խաղեր https://bit.ly/2V7qdxU, https://bit.ly/2HOB7G0։