Ահմադ Շամլու (Պարսիկ բանաստեղծ, գրող և լրագրող)

8e4aa0106b825ae59e0069d8ee6bc608.323x377x1Ահմադ Շամլուն ծնվել է 1926թվականի Դեկտեմբերի 12ին և մահացել 2000 թվականի Հուլիսի 23ին։Նրա առաջին աշխատանքը կոչվել է «Մոռացված երգը»՝ 1974 թվականին, հետո սկսել է գրել «Sokhan-no» ամսագրի համար, իսկ արաջին պատմվածքը եղել է 1980 թվականին։ Նրա վերջին գործը եղել է 2000 թվականին և կոչվել է ։  Նա հիմնկանւմ ստեղծագործել է Սիրո մասին։

Բանաստեղծություններ

Խավար երգը
Գիշերային
Այլևս միայնակ չեմ
Սայլերը
Սառը հրդեհ

Խավար երգը
Լուսաբացի արճճային ֆոնին, հեծյալը լուռ կանգնած է, և ձիու երկար բաշը ծածանվում է քամուց:
Աստված իմ…
Հեծյալները չպիտի կանգնած լինեն, երբ պատահարն է ազդարարվում:
Այրված ցանկապատի կողքին աղջիկը լուռ կանգնած է, և բարակ շրջազգեստը ծածանվում է քամուց:
Աստված իմ…
Աղջիկները չպիտի լուռ մնան, երբ տղաները հուսահատ ու հոգնած ծերանում են…

Գիշերային

Քուչեքը նեղ են բուդկեքը՝ փակ,
տները մութ են, ծածկերը՝ քանդ,
լարից ընկել են թառն ու քամանչան
մեռել են տանում քուչայից քուչա:

Նայիր, տե՛ս, մեռելները մեռելի նման չեն,
ըսկի շունչը փչած մոմի նման չեն,
լապտերի են նման ու թե հանգած ա
նավթից չի, չէ դեռ լիքը նավթ կա:

Ժողովուրդ, ես է՛լ հավես չունեմ:
Լավի հույս ու վատից բողոք չունեմ:
Oտարներից թեև հեռու չեմ,
էս քարավանի հետ ոչ մի գործ չունեմ:

Քուչեքը նեղ են բուդկեքը՝ փակ,
տները մութ են, ծածկերը՝ քանդ,
լարից ընկել են թառն ու քամանչան
մեռել են տանում քուչայից քուչա…

ԱՅԼԵՎՍ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՄ

Իմ ուսին` քո բերանից ջուր խմող աղավնին է,
Իմ ուսին` իմ կոկորդը թարմացնող աղավնին է,
Իմ ուսին ծանրաբարո աղավնին է բարի,
Որ ինձ հետ խոսում է լույսից
Եվ մարդուց, որ հեթանոս աստվածն է աստվածների։

Ես մարդու հետ քայլում եմ
Աստղազարդ հավերժության մեջ։

Ինչ-որ իրականություն խլրտաց խավարում,
Ինչ-որ մարդ փողոցում տապալվեց հողին,
Ինչ-որ կին լացեց տանը,
Ինչ-որ մանուկ ժպտաց օրորոցի մեջ։

Մարդիկ պայքարակիցն են իրականության,
Մարդիկ երկվորյակն են հավերժության,
Ես օտար չեմ հավերժությանը։

Կյանքը երգում է չարության բանտի շրջապարսպից,
Այլափոխված տիկնիկների աչքերի մեջ`
Շողարձակ է միտումը գիշերային լապտերի,
Ոչ մի տեղ,
Ոչ մի ժամանակ,
Կյանքի ճիչը չի մնացել անպատասխան.
Լսում եմ ձայները հեռավոր,
Հեռուներից ունկնդիր եմ իմ ձայնին։

Ես ողջ եմ,
Իմ ձայնն անպատասխան չէ,
Քո բարի սիրտը պատասխանն է իմ հառաչի։

Իմ ոսկեձայն հավքը
Քո տան ճյուղ ու տերևի մեջ է,
Նազելիս, հագիր զգեստդ լավագույն,
Սերը սիրում է մեզ,
Ես քեզ հետ կհետևեմ իմ երազը արթմնի,
Քո ճակատից
Ճշմարտության քերթությունը ես կզգամ։

Դու ինձ հետ խոսում ես լույսից և մարդուց,
Որ բարեկամն է աստվածների:
Քեզ հետ այլևս միայնակ չեմ`
Իմ երազների հմայքներում։

ՍԱՅԼԵՐԸ

Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը`
Զերծ աղաղակից երկաթների,
Որ հագեցրել է ունկերը մեր ժամանակի։

Ժամանակի մյուս ծայրից եկել են սայլերը։

Սովյալները չելան ոտքի,
Քանզի բեռից սայլերի
Չէր բուրում
բույրը տաք հացի։

Մերկանդամները չելան ոտքի,
Քանզի բեռից սայլերի
Չէր լսվում խշխշոցը հագուստների։

Բանտարկյալները չելան ոտքի,
Քանզի պարունակությունը սայլերի
Ոչ կախաղան էր,
Ոչ` ազատություն։

Մեռյալները չելան ոտքի,
Քանզի չէր փայփայվում այն հույսը,
Թե հրեշտակներ են սայլորդները։
Աշխարհի մյուս ծայրից եկել են սայլերը`
Զերծ աղաղակից երկաթների,
Որ հագեցրել է ունկերը մեր ժամանակի։

Ժամանակի մյուս ծայրից եկել են սայլերը:
Չբերելով իրենց հետ
Ոչ մի հույս…

ՍԱՌԸ ՀՐԴԵՀ 

Երբ դաժանության բոցը
Այրեց բողբոջները քո շուրթերի,
Իմ աչքերը սառած
Հնամյա ցավի իջևանատան`
Կույր ու փակ դռներն էին։
Պետք է թույլ տային,
Որ շաղ տանք ամենուրեք`
Մոխիրը մեր հառաչի։

Պետք է թույլ տային
Ավելի մեծ սիրո ճյուղերի մատնածայրերին
Ծաղկեցնեինք բողբոջները մեր սրտի։

Պետք է թույլ տային մարեի
Այրող կրակը քո շուրթերի`
Սառնամանիքներով իմ տրտմության,
Որպեսզի բոցկլտացող քո աչքերը
Վառեին իմ իջևանատան
Մարած կանթեղները…
Սակայն դաժանությունը բոցավառ
Այրեց բողբոջը շուրթերիդ
ԵՎ իմ աչքերը սառած
Մնաց
Կույր ու փակ դռները
Հնամյա ցավի իջևանատան…

4 Replies to “Ահմադ Շամլու (Պարսիկ բանաստեղծ, գրող և լրագրող)”

Թողնել մեկնաբանություն