ՔՈԱՖ ՍՄԱՐԹԻ բացումը

received_10156453568514711Մայիսի 27-ին, ես և ընկեր Հերմինեն մասնակցեցինք առաջին ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի բացմանը։ ՔՈԱՖը 2004 թվականից սկսած աջակցում է Հայաստանի գյուղերին։ ՔՈԱՔ Սմարթի ստեղծման նպատակն է նպաստել գյուղական համայնքների արագ զարգացմանը՝ դրանք աշխարհին հաղորդակից դարձնելու միջոցով։ Առաջին ՔՈԱՖ Սմարթ կենտրոնը գտնվում է Լոռու մարզի Դեբետ գյուղի մոտակայքում։ ՔՈԱՖը նախատեսում է նմանատիպ Սմարթ կենտրոններ ստեղծել Հայաստանի գյուղերում։ Շինությունը ունի 20.000քմ տարածք, որը իր մեջ ներառում է ուսումնական կենտրոնը, հյուրատուն և հսկայական բակ։ Սմարթ կենտրոնի գլխավոր շինության մի մասը նեղ միջանցք է, որը ավելի գեղեցիկ է դարձրել շինությունը, բայց այդ միջանցքի պատճառով քիչ տարածք է մնում խմբակների համար նախատեսված սենյակներին։ Սմարթ կենտրոնում կա պարի և երաժշտություն ստուդիա, ռոբոտաշինության խումբ, ստեղծագործական շարադրության BLOOM նախագծի համար նախատեսված սենյակ, փոքրիկ գրադարան, մանկական զարգացման անկյուն։ Այս բոլորի համար շատ փոքր տարածք էր հատկացված։ Իմ կարծիքով կարելի էր կենտրոնի գեղեցիկ լինելուց բացի նաև մտածել պռակտիկության մասին և 20.000քմ տարածքի գոնե մեկ երրորդ մասը զբաղեցներ կենտրոնը։ Այս կենտրոնը կարող է ամեն օր ընդունել 3-35 տարեկան 250 մարդու 57 գյուղից։ Կենտրոնի ստեղծման և կահավորման համար ծախսվել է 5 միլիոն ԱՄՆ դոլար։ Սմարթ կենտրոնի հիմնադիրները նախատեսում են ստեղծել ջերմոց, պահեստ, հանրակացարան, արհեստանոցներ և այլ ուսումնական շինություններ Սմարթ ավանի տարածքում։ Իմ կարծիքով կարելի է օգտագործել ողջ բակը բացոթյա դասեր անցկացնելու համար։ Կարելի է նաև կրճատել բակին հատկացված տարածքը և ընդլայնել լսարանների քանակը, որովհետև այդպես ավելի արդյունավետ կլինի ուսումնական կենտրոնի աշխատանքը։ Բացման արարողությանը չէին մասնակցում աշակերտներ, ովքեր կասեին, թե իրենց համար հաճելի կլինի այդտեղ սովորելը, թե ոչ։ Բացման արարողությանը մասնակցում էին միայն մեծահասակներ և ՔՈԱՖի կամավորներ, իսկ միակ աշակերտը ես էի։ Իմ կարծիքով բացման արարողությանը պետք է օգտագործվեր աշակերտների մեջ հետաքրքրություն առաջացնելու համար։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s