Տրամաբանական խնդիրներ

  1. (3 միավոր)Դուք ունեք 10 պարկ, որոնց մեջ լցված են ոսկե դրամներ։ Դրանցից մեկում դրամները կեղծ են, բայց տեսքով նույնը։ Իրական դրամները կշռում են 100 գրամ կեղծ դրամները 50 գրամ։ Մեկ կշռումով գտեք կեղծ պարկը։

  2. (2 միավոր)Դուք ունեք երկու կուժ 7լ և 8լ տարողությամբ։ 10լ տարողությամբ տակառից 7լ և 8լ տարողությամբ կուժերով ստացեք 5լ։

  3. (1 միավոր)Որն է ամենամեծ երկիրը։

  4. (2 միավոր)Ինչ թիվ պետք է լինի ?֊ի փոխարեն

    2483-3

            3257-0

            2564-2

            8462-?

  1. (3 միավոր)Երեք Գգործնկեր գնացին հյուրանոց և ամեն մեկը վճարեց 10 դոլար, որպեսզի վարձեն երեք տեղանոց սենյակ։ Մի֊քանի րոպե հետո հաշվապահը նկատեց, որ սխալ է հաշվել և 5 դոլար տվեց աշխատողին, որ տանի և վերադարձնի։ Աշխատողը 5 դոլարից 2֊ը պահեց իրեն, իսկ ամեն մեկին մի դոլար տվեց։ Ստացվեց, որ ամեն մեկը վճարեց 9 դոլար և երկու դոլար աշխատողի մոտ կա 9*3+2=29, իսկ ուր կորավ մի դոլարը:

2 Replies to “Տրամաբանական խնդիրներ”

    1. Ողջույն Ալինա ջան։ Սիրով կբացատրեմ խնդրի լուծումը։
      Սկզբից պարկերը համարակալում ենք և ամեն պարկից վերցնում իր համարին համապատասխան մետաղադրամ (առաջին պարկից 1, երկրորդից 2, և այլն) և կշռում։
      Եթե մետաղադրամները բոլորը իրական լինեն կշեռքը ցույց կտա 5500գրամ, բայց քանի որ մետաղադրամներից որոշները կեղծ են կշեռքը ցույց կտա ավելի քիչ։
      Եթե կեղծ մետաղադրամը առաջին պարկում է եղել ապա կշեռքը ցույց կտա 50 գամով ավելի քիչ (5450գ) քանի որ առաջին պարկից մեկ մետաղադրամ ենք վերցրել։
      Եթե երկրորդ պարկից ապա կշեռքը ցույց կտա 5400գ, քանի որ երկրորդից երկու մետաղադրամ ենք վերցրել։
      Նույն տրամաբանությամբ երրորդ պարկը կեղծ լինելու դեպքում ցույց կտա 5350գ։
      Չորորդի դեպքում 5300գ։
      Եւ այսպես շարունակ։

      Like

Թողնել մեկնաբանություն