Աշնանային արձակուրդ

Աշնանային արձակուրդը շատ հետաքրքիր և ուրախ անցավ, որովհետև Արցախից եկել էին իմ եղբայրները և երկու օրով եկել էին մեր տուն։

Աշնանային արձակուրդի աշխատանքային օրերին ես դպրոցում գալիս էի ծրագրավորման և ՏՏ դասընթացների։ Այդ օրերին նաև գալիս էի դաշնամուրի պարապմունքների։

Երեքշաբթի օրը ես շուտ հասա դպրոց, որ պարապեմ դաշնամուր, իսկ դրանից հետո գնամ ծրագրավորման։ Ծրագրավորման ժամանակ մենք աշխատում էինք ավագ դպրոցի կայքէջի վրա։ Հենց այդ օրը Նազելին իր կայքը ներկայացրեց ընկեր Մարթայի։ Հետո ՏՏ դասընթացի ժամանակ սովորեցինք համակարգչի մասերը։

Չորեքշաբթի օրը ես ծրագրավորման ժամանակ ավարտեցի իմ կայքի պատրաստումը և ցույց տվեցի ընկեր Մարթային։ Իմ կայքը ընկեր Մարթային ավելի դուր եկավ, բայց հարկավոր էր գույները փոխել։ ՏՏ դասընթացիժամանակ մենք քանդեցինք իմ համակարգիչը, որի գրեթե բոլոր մասերը չինական էին, իսկ հիշողությունը 1G էր։

Հինգշաբթի ես կրկին դաշնամուրի պարապմունքի էի։ Հետո ծրագրավորման ժամին Արամը իր կայքը ներկայացրեց, իսկ ընկեր Մարթային նրա կայքը ավելի դուր եկավ։ ՏՏ դասընթացի ժամանակ գրեթե ոչինչ չարեցինք, իսկ ես տուն գնացի ոտքով քայլելով։ Այնքան հետաքրքիր էր։

Ուրբաթ և շաբաթ օրերին մեզ հյուր էին եկել մեր եղբայրները Արցախից։ Նրանք ինչ֊որ նյութ էին բերել, որը եռացրած ջրի մեջ էին լցնում, հետո թողում սառի, ջուրը լցնում ամանների մեջ, կես ժամ հետո գույն տալիս, իսկ մյուս շաբաթ այն պետք է աճի և դառնա չգիտեմ թե ինչ։

Կիրակի իմ քրոչ քառասունքն էր, որը նույնպես անցավ հետաքրքիր:

Այս անգամ ես իմ օրագիրը ավարտում եմ այս նախադասությամբ։

Թողնել մեկնաբանություն