«Կարմիր գլխարկը» հեքիաթի վերլուծություն

Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր ընթերցել են «Կարմիր գլխարկը» հեքիաթը, հետաքրքրությամբ կկարդան, թե ամեն հերոս ինչ կարող է նշանակել։ Եթե չեք ընթերցել հեքիաթը, ավելի լավ է ընթերցեք այն այստեղ, հետո կարդաք այս հոդվածը։ Եթե դուք հեքիաթը ընթերցեք երեխայի համար, կարող են նրա մոտ հարցեր առաջանալ, թե ինչու մայրը երեխային մենակ թողեց անտառում, ինչու երեխայի հայրը նրան չփրկեց, կամ ինչու էր Կարմիր գլխարկը խոսում գայլերի հետ: Իսկ եթե ընթերցեք այս հոդվածը, կհասկանաք, թե ինչի համար մայրը Կարմիր գլխարկին ուղարկեց տատիկի տուն, կամ ինչ դեր ունեն որսորդները։

Կարմիր գլխարկը՝ գլխավոր հերոսը, որ չունի կյանքի փորձ, գնում է տատիկի տուն, որ տատիկին տանի կարկանդակներ։ Աղջիկը կարևոր տեղեկությունները ստանում է ոչ թե մորից, այլ տատիկից։ Նա չուներ փորձ և խոսում էր գայլերի հետ՝ չհասկանալով, թե գայլերը ինչ վտանգ են ներկայացնում։
Աղջկա մայրը աղջկան ուղարկում է տատիկի տուն։ Մայրը նրան ուղարկում էր տատիկի տուն, որ տատիկից կյանքի կարևոր տեղեկությունները ստանա։ Մոր կյանքի փորձը կարող է չբավարարել աղջկա հարցերին պատասխանելու համար, իսկ տատիկի կյանքի փորձը հաստատ կբավարարի։
Աղջկա տատիկը՝ իրենց գերդաստանի ամենամեծ կյանքի փորձ ունեցող մարդը, պետք է աղջկան կյանքի կարևոր բաների հետ ծանոթացնի՝վտանգների և ուրախությունների։ Հեքիաթի վերջում նրանք նստում են սեղանի շուրջ և զրուցում.այդպես տատիկը իր կյանքի փորձը փոխանցում է Կարմիր գլխարկին։
Գայլը՝վտանգն է, որ միշտ հանդիպում է ճանապարհին։ Երբեմն մենք չենք նկատում, թե ինչպես մեր թշնամուն տեղեկություն տվեցինք։ Թշնամին մեզ հանդիպում է տարբեր ձևերով, այս դեպքում տատիկի շորերով կամ որպես գայլ։
Որսորդը՝ աղջկա հայրն է, որ աղջկան փրկում է վտանգից։ Տատիկը ավելի շատ գիտելիք ունի, բայց թույլ է, հոր կյանքի փորձը ավելի քիչ է, բայց ուժը՝ մեծ։
Եթե հեքիաթը ընթերցեք կրկին, կզգաք, որ իրոք մայրը իր դստերը ուղարկում էր տատիկի տուն, որ տատիկը իր կյանքի փորձը փոխանցի աղջկան։ Աղջիկը ճանապարհին հանդիպում է մեծ վտանգի, բայց իր հայրը (որսորդը) փրկում է նրան և տատիկին։ Վերջում աղջիկը և տատիկը նստում են սեղանի շուրջ և երկար զրուցում՝ տատիկը փոխանցում է իր կյանքի փորձը թոռնիկին։
Կարող եք ընթերցել հեքիաթը՝ սեղմելով այստեղ։

Թողնել մեկնաբանություն